Երևան`   -4 °C
Այսօր`   Կիրակի, 28 դեկտեմբերի, 2025 թ.

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում առատ

81
Այսօր, 08:30
Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում առատ

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 28-ի առավոտյան սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 28-ի և 29-ի ցերեկը, 31-ի երեկոյան, հունվարի 1-ին սպասվում են թույլ ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 28-ի առավոտյան շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 28-ի, 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, դեկտեմբերի 28-ին առանձին հատվածներում առատ։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 29-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, 27-ի ցերեկը, 28-ին՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 28-30-ի հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև

այստեղ։