Դրամաշնորհ է հատկացվել հայ-թուրքական սահմանին գտնվող Շուշանավանքի վերականգնման համար
![]() Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԼԻՖ) հոգաբարձուների գործադիր խորհուրդը հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած՝ Արմավիրի մարզի Բագարան գյուղի տարածքում գտնվող սահմանամերձ Շուշանավանք (7-րդ դ.) եկեղեցու վերականգնման դրամաշնորհային գումարը (471.674 ԱՄՆ դոլար): Շուշանավանքը գտնվում է Արմավիրի մարզի Բագարան գյուղից 8 կմ հյուսիս, հայ-թուրքական սահմանագծին՝ Ախուրյան գետի կիրճին ձախակողմից հարող ժայռաբլրի գագաթին: 7-րդ դարով թվագրվող եկեղեցին պատկանում է վեցխորան կենտրոնագմբեթ հորինվածքով եկեղեցիների տիպին: Այն մասն է կազմել Բագրատունյաց մայրաքաղաք Բագարանի։ Ընթացիկ տարվա ընթացքում ԱԼԻՖ-ի կողմից սա Հայաստանին տրամադրվող երկրորդ դրամաշնորհն է՝ Մատենադարանում արաբատառ ձեռագրերի վերականգնման լաբորատորիայի ստեղծման դրամաշնորհից հետո (74,836 ԱՄՆ դոլար): |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
