Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
![]() Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |

Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք
4308:24
«Խնդիրը պետության ամբողջականության պահպանման ու զարգացման բանաձևի մեջ է»․ Արեգ Սավգուլյան
10403:06
«Հ1-ում նույն բռնապետական և պարզունակ քարոզչության իրավիճակն է»․ Նաիրի Հոխիկյան
11602:06
«ՀՀ աշխատողների 70%-ը տարեկան ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան պատգամավորների մի պարգևավճարն է»․ Արա Պապյան
10001:06
«Այսօր շինծու քրեական գործով բանտարկության մեջ գտնվող Միքայել սրբազանի ծննդյան օրն է»․ Դերենիկ Մալխասյան
10400:54
«Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ»․ Արա Զոհրաբյան
9000:30
