Սերդար Քըլըչը նոր առաջարկներ ու պահանջներ է փոխանցել Հայաստանին․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ կառավարության մեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ, որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ ԱՄՆ-ի ճնշումների ներքո, Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները: Այն է՝ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։ Մի միջանկյալ կեսքայլ են որոշել անել՝ Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան եկող բեռների ուղեկցող փաստաթղթերում վերջնական նպատակակետն այսուհետ նշվելու է Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը, ինչպես նախկինում էր։ Եւս մի պահանջ էլ Քըլըչը ներկայացրել է՝ կապված երկաթուղու հետ: Պահանջել են, որ Հայաստանը շտապ կարգով երկաթուղու շինարարություն սկսի՝ Երասխից մինչև ադրբեջանական սահման և Ախուրիկից մինչև թուրքական սահման հատվածներում։ Բայց քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսական միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ գործը դնել ռուսական կողմի վրա՝ օգտվելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչև 2038 թվականը: Մեր աղբյուրն ասում է, որ օրեր առաջ Փաշինյանի՝ Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառը դա էր, որ երկաթուղու շինարարությունը Ռուսաստանը ստանձնի, ինչի մասին նա խոսեց նաև կառավարության վերջին բրիֆինգի ժամանակ»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Խաղաղության պայմանագրի նախապայմաններից է նաև Սյունիքով միջանցքի տրամադրումը»․ Էդմոն Մարուքյան
10400:18
«ՀՀԿ-ն ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել»․ Արմեն Աշոտյան
93Երեկ, 23:54
«Խաղաղությունը Բաքվի համար նպատակ չէ, այլ ճնշման գործիք, որը գործարկվում է փուլ առ փուլ»․ Սուրեն Սուրենյանց
133Երեկ, 23:42
«Ադրբեջանից ներկրված բենզինը՝ իբրև ընտրակաշառք»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
109Երեկ, 23:06
«Ինչի՞ համար եք պարգևատրվել, երբ ձեր ղեկավարած երկրում 24%-ը հացի խնդիր ունի»․ Դավիթ Մանուկյան
112Երեկ, 22:48
Զելենսկին նշել է կիրակի Թրամփի հետ քննարկման թեմաները
189Երեկ, 22:08
