«Ադրբեջանից ներկրված բենզինը՝ իբրև ընտրակաշառք»․ Իշխան Սաղաթելյան
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ադրբեջանից ներկրված բենզինը՝ իբրև ընտրակաշառք»։ «Ակնհայտ է, որ կան արտաքին քաղաքական ուժեր, որոնք շահագրգռված են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությամբ, և այդ ուժերի շարքում Ադրբեջանն է։ Ի՞նչ է կատարվում այս օրերին․ ադրբեջանական բենզինի ներմուծումով Ալիևը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու շրջանակներում ցուցաբերում է օգնություն և աջակցություն, և էժան բենզինի տեսքով, ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, բաժանում է ընտրակաշառք։ Այս հանգամանքով և առաջիկայում այլ բոնուսներով Ալիևը փորձելու է օգնել Փաշինյանին, նրան տալ հնարավորություն, որպեսզի այս ամենը ներկայացնի իբրև խաղաղության հաստատում, կոմունիկացիաների, ենթակառուցվածքների ապաշրջափակում, կարողանա խաբել ՀՀ քաղաքացիներին, կարողանա վերարտադրվել և կատարել Ադրբեջանի պահանջները․․․»,- ֆեյբուքյան ուղիղ եթերում նշել է Սաղաթելյանը։ Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
