Գառնիում պատրաստվում են պատարագին. համայնքապետարանում ուժայինների մասնակցությամբ քննարկում է եղել
![]() «Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Գառնիի համայնքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հանդիպում-քննարկում է եղել, որին մասնակցել են Կոտայքի մարզպետը, համայնքապետը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ: «Աշխատանքային խումբ» է ձևավորվել, որպեսզի կիրակի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի ժամանող Փաշինյանին հավուր պատշաճի դիմավորեն»,- այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։ «Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, համայնքապետարանից դուրս գալով, մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը աշխատանքային այցով է գտնվում Գառնիում, և որ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ներկա չեն եղել հանդիպմանը։ Սակայն մեր տեսախցիկը ֆիքսել է ուժայինների տրանսպորտային միջոցները հենց համայնքապետարանի շենքի մոտ կայանած։ Ավելին գյուղի տարածքում, մասնավորապես Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ Փաշինյանն այս կիրակի պատարագի է մասնակցելու, ոստիկանական մեքենա էր պտտվում: Ուժայինների հետ հանդիպման լուրը հաստատել էր նաև համայնքապետարանի մեր աղբյուրը․․․»,- գրում է լրատվամիջոցը։
|

«Ովքեր Փաշինյանին շատ են քծնում, բարձր աշխատավարձ կստանան»․ Ոսկան Սարգսյան
67Երեկ, 23:30
«Ինչպե՞ս են դրսևորվել Սամվել Կարապետյանի ու ռուսաստանյան իշխանությունների և հատուկ ծառայությունների հարաբերությունները». Դանիել Իոաննիսյան
138Երեկ, 18:18
Թուրքիայում տոներին ահաբեկչություններ ծրագրելու համար կասկածվող 115 մարդ է ձերբակալվել
211Երեկ, 18:01
«Մեր ձևով»-ը դառնում է անհաջողության մատնված ո՞ւժ, թե՞ ունի քաղաքականության այլ ձևի մասին պատկերացում»․ Հակոբ Բադալյան
101Երեկ, 17:30
«Դուք երկաթգիծ վերականգնող չեք»․ Ոսկան Սարգսյան
134Երեկ, 17:06
Հռոմի Պապը հույս է հայտնել, որ Ուկրաինայում զենքերը կլռեն և անկեղծ երկխոսություն կհաստատվի
238Երեկ, 16:48
