««Խաղաղության խաչմերուկ»-ը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգություն է»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բյարամովը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հետագա առաջմղման համար։ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է ավելի քան 5 տարի, Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իր զորքերը չի հանել Հայաստանում օկուպացրած տարածքներից, հայ գերիներին ազատ չի արձակել, չի դադարեցրել հակահայկական քարոզչությունը, պատերազմի սպառնալիքներով հայտարարությունները, Հայաստանին նոր պահանջներէ ն երկայացրել ՀՀ սահմանադրությունը փոխելու, 300 հազար ադրեջանցիների «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» և այլնի վերաբերյալ; Ադրբեջանի իշխանությունը ռազմական ուժի չի դիմում, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միջոցով Հայաստանից մաս-մաս ստանում է իր պահանջածը։ Երբ Հայաստանի իշխանությունը կհրաժարվի այդ պահանջները կատարել, Ադրբեջանն այն ժամանակ կդիմի ռազմական ուժի։ Սա է իրականությունը, խաղաղության գործընթաց կոչվածը։ Ադրբեջանի տարածքով, Վրաստանով Հայաստան ներկրված ղազախական 4-րդ կարգի, անասնակեր ցորենը, 90 դրամով էժան ադրբեջանական բենզինը ինքնին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն չեն ապահովում, վերոհիշյալ հարցերը չեն լուծում, այդ մատակարարումները ցանկացած պահ Ադրբեջանը կարող է դադարեցնել։ Սյունիքով ճանապարհը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաղաղության խաչմերուկ է կոչում, իսկ Ադրբեջանը ՝ Զանգեզուրի միջանցք Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգություն է»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
