Քաղաքական էլիտան քեֆ-ուրախությունների մեջ է. «Հրապարակ»
226
Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ., 09:06
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Տարեվերջյան խնջույքներից ձեռնպահ չեն մնում նաև ընդդիմադիրները: Տեղեկացանք, որ երեկ «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր թիմին հավաքել է մեկ հարկի տակ: Մասնակցել են ոչ միայն «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորները, այլև պատգամավորների օգնականները, փորձագետները։ Դեկտեմբերի 28-ին էլ ՀՅԴ-ն է գալիս՝ Ամանորը նշելու։ Շաբաթ օրն էլ ՔՊ-ի կորպորատիվն է լինելու՝ Արտաշատի «Ադանա» ռեստորանում: ՔՊ-ում երեկ ոմանք չարախնդում էին, որ շատերը հաջորդ օրը Փաշինյանի մասնակցությամբ ֆեյք պատարագին չգնալու համար հիմնավոր արդարացում կունենան՝ խումհարի մեջ կլինեն ու չեն կարողանա մասնակցել։ Իսկ Սերժ Սարգսյանի թիմից մեզ վստահեցրին, որ վերջին տարիներին իրենք նման խնջույքներ չեն կազմակերպում»: |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
