«Ստացվում է, որ ՀՀ վարչապետը «մեծ նախագծերի դաս» է տալիս Իրանին»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Մեր պրոբլեմը նրա մեջ է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել: Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր»,- ասում է Նիկոլ Փաշինյանը Թրամպի ուղու վերաբերյալ հարցերի առնչությամբ, այդ թվում Իրանից վերջերս հնչած կոշտ հայտարարության վերաբերյալ: Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը պատկերացնու՞մ է, թե ինչ է ասում, հատկապես իրանյան հարցերի առնչությամբ: Նախ, Փաշինյանը այնպես է խոսում մեծ նախագծերի մասին, կարծես ինքը անձնապես խոշոր նախագծերի փորձառու մասնագետ է և մասնագիտական մակարդակում է պատկերացնում մեծ և փոքր նախագծերի այդ «հարցահարույց» մասշտաբների տարբերությունը: Սակայն, դրանից զատ: Ի՞նչ է ստացվում, հատկապես, եթե դիտարկենք, որ Փաշինյանի խոսքը հնչում է Իրանից բարձրաձայնված բավականին հստակ և կոշտ գնահատականի ֆոնին, ինչի համատեքստում է հնչել հարցը, թե արդյո՞ք կան չպարզաբանված հարցերի Իրանի հետ, որ լսվում է այդպիսի կոշտ գնահատական: Ստացվում է, որ Հայաստանի վարչապետը այդ իմաստով «մեծ նախագծերի դաս» է տալիս Իրանին: Հիմա պատկերացրեք՝ Հայաստանի վարչապետը, մեծ նախագծերի բնույթի և տրամաբանության վերաբերյալ դաս է տալիս Իրանին, մեծ նախագծերի առանձնահատկություն է բացատրում Իրանին: Սա իհարկե բավականին զավեշտալի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր միջպետական հարաբերության տիրույթի, այն էլ մի պետության պարագայում, որը թերևս հայտնի է ամեն մի բառի և շեշտի, տողատակի ամեն մի երանգի հանդեպ իր խիստ նրբանկատությամբ՝ որ գալիս է հազարամյակների պետականության հետագծից, և հանդարտ, սակայն խորը եզրակացությունների ու հետևությունների իր ոճով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
