«Հասունացել է պահը, երբ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որոշ դարերում՝ Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարերում՝ Ռուսաստանի ղեկավարը և այդպես շարունակ»,- այսօր ճեպազրույցում այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն թեզին, թե Թուրքիայի նախագահը արդեն որոշում ունի, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսը և թե ՀԱԵ հարցերով ՀՀ իշխանությունները պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնում Թուրքիայի իշխանությունների հետ։ «Ընդհանրապես պետական կուլտուրա Հայաստանում չկա ձևավորված Պապ թագավորի կառավարման կարճ ժամանակահատվածից հետո․․․ Այդ թեզը հոլովում են մարդիկ, ովքեր այդ կուլտուրայի մեջ են։ Այն, որ Հայաստանը հայտարարում է՝ մեր եկեղեցին ի վերջո պետք է ունենա նոր կանոնագիրք, և որ դրան դիմադրություն կա, ես դա էլ եմ հասկանում, որովհետև մինչև հիմա այդպիսի փաստաթղթերն ընդունվել են ռուսական կամ թուրքական կայսրության ֆորմատով»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ թեզն ունի «ծայրագավառային տրամաբանություն»։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե 2026-ին խորհրդանշական քայլեր են սպասվում ՀՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համատեքստում, Փաշինյանը նշեց․ «Թուրիքայի պատրաստակամությունը ողջունում եմ, մեր երկխոսության մակարդակով արդեն հասունացել է պահը, երբ որ ինչ-որ սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ, ավելի լայն և կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան, և հույս ունեմ՝ տեղի կունենան»։ |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
