«Փաշինյանի իշխանության վերարտադրվելը ՀՀ-ի ու հայության համար ծանր գին է ունենալու»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականի ԱԺ ընտրություններով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրվելը Հայաստանի ու հայության համար շատ ծանր գին է ունենալու, գալու է Նիկոլ Փաշինյանի կողմից Իլհամ Ալիևին ու Ռեջեբ Էրդողանին «պարտքերը» մարելու ժամանակը։ Այդ պարտքերը մարվելու են Հայաստանի պետականության հաշվին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է, որ ինքը ԱԺ ընտրությունների արդյուքներով ՀՀ սահմանադրությունը փոխելու իրավունք է ստացել, որպես անկլավներ հանձնելու է Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն, Տիգրանաշենը, 300 հազար ադրբեջանցիներ գալու են Հայաստան, այստեղ ունենալու են սեփական ոստիկանություն, դատարան, անվտանգության ուժեր։ Սա լինելու է Հայաստան պետության կործանման սկիզբը։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել Արցախից, արցախայության իրավունքների պաշտպանությունից, սրբազան Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից, ցեղասպանության հանգամանքները կասկածի տակ է դրել, հարձակումներով փորձում է քանդել Հայ առաքելական եկեղեցին։ Սրանք ադրբեջանա-թուրքական պահանջներ են, որոնք «Իրական Հայաստանի» փաթեթավորմամբ անցկացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ցավալի է, սակայն փաստ, որ Հայաստանի պետական շատ կարևոր կառույցներ աշխատում են Նիկոլ Փաշինյանի համար, սակայն Հայաստան պետության և հայ հանրության դեմ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
