«Կասեն՝ բա տղամարդը շորտ կհագնի, հեծանիվ կքշի՞, տղամարդը պիտի «գյուղամիջում» պպզի»․ Նիկոլ Փաշինյան
![]() «21-րդ դարը մարկետինգի դար է․ օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, իսկ առողջ ապրելակերպը բրենդինգ չունի, մեր խնդիրն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա։ 21-րդ դարում ցանկակած բան, որը չունի բրենդինգ, գոյություն չի կարող ունենալ․․․ Եվ սա համակարգված խնդիր է»,- այս մասին այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին, որի դեմ այդպես էլ չենք կարողանում արդյունավետ պայքարել, քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ նույնիսկ կարող է առողջ ապրելակերպը ամոթ լինել, կասեն՝ տղամարդը շորտ կհագնի կամ հեծանիվ կքշի՞, բա պիտի տղամարդը, ասենք, գյուղամիջում պպզի առնվազն 6 ժամ։ Մենք սրա ազդեցությունը չենք գնահատում։ Գյումամեջ եմ ասում, բայց Երևանի թաղերում հազարավոր այդպիսի «գյուղամեջեր» կան, և մենք պետք է խոսենք այդ մասին․․․ Կառավարության նիստում ինչի մասին չխոսվի, այդ պրոբլեմը շարունակելու է գոյություն ունենալ։ Այո, առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետև մյուսները միլիարդներ են ծախսում իրնեց բրենդինգի վրա։ Կառավարությունն է այն մարմինը, որ շահագրգռվածություն ունի բրենդավորելու և գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը և մի քանի պրոֆեսիոնալ ընկերություններ․․․ Առողջ ապրելակերպի բրենդինգը դառնում է մեր առաջիկա կարևոր անելիքը»,- ընդգծեց Փաշինյանը։ |

«Քիչ հավանական է, որ Փաշինյանը Կաթողիկոսին կկալանավորի»․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)
4220:48
«Հորս ճանաչեցին մեղավոր, պատիժը՝տուգանք»․ Սամվել Հակոբյան
7919:36
«Մեզ պարտադրում են դառնալ ադրբեջանական ապրանքը սպառող փոքր շուկա»․ Էդմոն Մարուքյան
7019:12
«Թրամփը հանդիպել է թմրանյութի գործով ձերբակալված Մկրտիչ Մկրտչյանի եղբոր՝ Նարեկ Մկրտչյանի հետ»․ Էդգար Ղազարյան
9318:48
«ԶԱԷԿ-ը մնում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի ամենաբարդ հարցերից մեկը». Զելենսկի
13118:37
«Իսրայելը խոչընդոտներ է ստեղծում Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար»․ Էրդողան
13617:37
