«Մեր ձևով»-ը դառնում է անհաջողության մատնված ո՞ւժ, թե՞ ունի քաղաքականության այլ ձևի մասին պատկերացում»․ Հակոբ Բադալյան
![]() ««Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է՝ ինչպես է լինում, լավ հարաբերություններ ունենալով, սեփական հարցերը լուծել: Հետևաբար մենք այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին: Արդարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը ու մենք հաստատելու ենք այդ արդարությունը մեր երկրում, ապացուցելով, որ դա միանշանական հնարավոր է: Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, ուժային «беспредел»-ը: Մեր հայրենակիցների ուզածը դա է, դա ասում եմ միանշանակ, ասում եմ որպես մարդ, ով լավ է ճանաչում մեր ժողովրդին»,- իր հիմնադրած շարժման տարեկան ամփոփիչ համաժողովին ուղերձ է հղել կալանավորված Սամվել Կարապետյանը: Անշուշտ, ուղերձի թե՛ մեջբերված հատվածը, թե՛ բովանդակությունն ընդհանրապես՝ միանգամայն համարժեք են առկա իրողություններին, խնդիրներին, անելիքներին, եւ այս մասով իհարկե ամեն ինչ բավականին հստակ է: Սակայն, ինչպես առիթ եմ ունեցել նշելու պարբերաբար, Սամվել Կարապետյանի նախաձեռնած շարժումը, թերեւս, այսօր պետք է ունենա նաեւ մի կարեւոր հարցի պատասխան՝ ի՞նչ է անելու, եթե չի հաղթում խորհրդարանի ընտրությանը կամ չի ստացվում այնպիսի արդյունք, որ կոալիցիոն կառավարությամբ հնարավոր է Փաշինյանի կառավարությունը հեռացնել իշխանությունից եւ ձեւավորել նոր կառավարություն: Ի՞նչ է անում Սամվել Կարապետյանն այդ դեպքում: Այսօր գուցե այդ հարցը թրենդային չէ, այսօր գուցե այդ հարցը չի տրվում հանրայնորեն, գուցե չի հետաքրքրում հասարակությանը, քաղաքացիներին՝ ովքեր հետաքրքրված են «Մեր ձեւով» շարժմամբ: Բայց այդ հարցը առանցքայինն է, իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքով: Թե ինչ են անում հաղթելու, Փաշինյանին հեռացնելու դեպքում՝ շատ, թե քիչ պարզ է: Բայց, ի՞նչ է անելու շարժումը, ինչպես է խոսելու, բացատրվելու իր համակիրներին եւ գլխավորը՝ լայն հանրության հետ, եթե չի հաջողվում հեռացնել Փաշինյանին կառավարման ղեկից: «Մեր ձեւով»-ը դառնում է անհաջողության մատնված հերթական մի ընդդիմադիր ո՞ւժ, որպիսին Հայաստանը տեսել է անկախության բոլոր երեք տասնամյակների ընթացքում, թե՞ բառի բուն իմաստով ունի քաղաքականության այլ ձեւի մասին պատկերացում, որը ենթադրում է հասարակության հետ աշխատանքային ավելի երկարաժամկետ ռազմավարություն, որտեղ առանցքային գործոնը իշխանություն ունենալ-չունենալը չէ, այլ քաղաքական բովանդակություն, հայեցակարգ, արժեքային համակարգ ունենալն ու դրա ընդլայնման ուղղությամբ հետեւողական աշխատանքի միտք ու համբերություն ունենալը: Անձամբ ինձ համար սա է այսօր առանցքային հարցը Սամվել Կարապետյանի առաջ, որպես քաղաքական կյանքում առանցքային դերակատարության հայտ ներկայացրած ուժի: Ավելին, կարծում եմ, որ հենց այս հարցի պատասխանն ունեցող ուժն է, որ ունենալու է Հայաստանում քաղաքական հաղթանակի գործնական հեռանկար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Քիչ հավանական է, որ Փաշինյանը Կաթողիկոսին կկալանավորի»․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)
4220:48
«Հորս ճանաչեցին մեղավոր, պատիժը՝տուգանք»․ Սամվել Հակոբյան
7919:36
«Մեզ պարտադրում են դառնալ ադրբեջանական ապրանքը սպառող փոքր շուկա»․ Էդմոն Մարուքյան
7019:12
«Թրամփը հանդիպել է թմրանյութի գործով ձերբակալված Մկրտիչ Մկրտչյանի եղբոր՝ Նարեկ Մկրտչյանի հետ»․ Էդգար Ղազարյան
9318:48
«ԶԱԷԿ-ը մնում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի ամենաբարդ հարցերից մեկը». Զելենսկի
13118:37
«Իսրայելը խոչընդոտներ է ստեղծում Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար»․ Էրդողան
13617:37
