Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ.

«Ում գդալը մեծ է, նա էլ ընդհանուր բյուջեից մեծ է քաշում․ սա է այս անբարո որոշման ուղերձը»․ Արթուր Սաքունց

79
Այսօր, 11:12
«Ում գդալը մեծ է, նա էլ ընդհանուր բյուջեից մեծ է քաշում․ սա է այս անբարո որոշման ուղերձը»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խրախճանք ժանտախտի ժամանակ»
Այլ կերպ քան խորն անբարո ու անպատասխանատու վերաբերմունք ՀՀ քաղաքացիների հանդեպ Ազգային Ժողովի պատգամավորներին ընդհանուր երեք միլիոն դրամի չափով պարգևավճարի մասին կայացրած որոշումը չի կարելի բնորոշել։
Քաղաքական հարթության վրա «Թքած ունենալու արվեստի» ցայտուն օրինակ։
Հատուկ ուշադրություն դարձնեմ։
Խոսքը ոչ թե ինչ-որ բիզնես կառույցին է վերաբերվում, որտեղ շահույթ են ապահովում, ու կարող են իրենց նման բան թույլ տալ․ իրենք՝ իրենց շահույթը։
Խոսքը ոչ թե արվեստի որևէ բնագավառին է վերաբերվում, մարդն իր ստեղծած նկարի, երաժշտության, գրքի, քանդակի դիմաց է հոնորար ստացել։
Խոսքը պետական բյուջեի, մեր՝ հարկատուների վճարած գումարներից տրամադրված պարգևավճարների մասին է։
Պետական բյուջեի, որից վճարվում են ուսուցիչների, պետական և հանրային ծառայողների աշխատավարձերը, որոնք անհամեմատ, շատ ավելի քիչ են, և միջին հաշվով այդ հանրային ծառայողների առնվազն մեկ տարվա աշխատավարձի չափով է կազմում այդ երեք միլիոն դրամը։
Խոսքը, վերաբերվում է, մի պետությանը, որտեղ պաշտոնական տվյալներով 21,7 տոսկոս է կազմում աղքատության մակարդակը, բնակչության 21,7 տոկոսը աղքատ է։
Այսինքն՝ ում գդալը մեծ է, նա էլ այդ ընդհանուր բյուջեից մեծ է քաշում՝ սա է ողջ ուղերձը նման անբարո որոշման։
Ու՞․․․
Նորից նշեմ, խոսքը ինքնին գումարի չափի մասին չէ սոսկ, այլ մարդկանց հանդեպ թքած ունենալու վերաբերմունքի դրսևորման մասին է։
Դե հիմա սկսեք մեկնաբանություններ հորինեք, ու հիմնավորումներ գտեք»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց