ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը
![]() «Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանը։ ԱԳՆ–ն պարզաբանել է, որ Հայաստանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ գործընկերների հետ։ ««TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք»,– հայտնել է գերատեսչությունը: Հայաստանը «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը համարում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղկացուցիչ մաս, որը լիովին համադրելի է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ենթակառուցվածքային խոշոր՝ ներառյալ Միջին միջանցքի, Պարսից ծոց-Սև ծով ծրագրերի հետ: |

«Քիչ հավանական է, որ Փաշինյանը Կաթողիկոսին կկալանավորի»․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)
4220:48
«Հորս ճանաչեցին մեղավոր, պատիժը՝տուգանք»․ Սամվել Հակոբյան
7919:36
«Մեզ պարտադրում են դառնալ ադրբեջանական ապրանքը սպառող փոքր շուկա»․ Էդմոն Մարուքյան
7019:12
«Թրամփը հանդիպել է թմրանյութի գործով ձերբակալված Մկրտիչ Մկրտչյանի եղբոր՝ Նարեկ Մկրտչյանի հետ»․ Էդգար Ղազարյան
9318:48
«ԶԱԷԿ-ը մնում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի ամենաբարդ հարցերից մեկը». Զելենսկի
13118:37
«Իսրայելը խոչընդոտներ է ստեղծում Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար»․ Էրդողան
13617:37
