Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ.

«Ա՛յ մանիպուլյանտ, գիտական գործունեությամբ զբաղվելն էլ է «սովորել»»․ Գագիկ Համբարյան

71
Այսօր, 10:00
«Ա՛յ մանիպուլյանտ, գիտական գործունեությամբ զբաղվելն էլ է «սովորել»»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քըլըչի Ռուբե՛ն, իսկ 2017-18թթ․-ներին որտե՞ղ ես գիտական գործունեությամբ զբաղվել: Կարո՞ղ է Ստամբուլում է դա եղել:
Ի դեպ, եթե չգիտես, ա՜յ մանիպուլյանտ, գիտական գործունեությամբ զբաղվելնել է «սովորել»...
Քըլըչի Ռուբենի Ստամբուլում սովորելու մասին, որքան գիտեմ ժամանակին հայտարարել է Սեմյոն Բաղդասարովը, դեռ 2022թ․ փետրվարին «Սոլովյով-լայվ» ծրագրի ժամանակ...
Բաղդասարովն անդրադառնալով հայ֊թուրքական բանակցություններին ասել է. «Հայկական կողմից բանակցությունները վարում է մի անձ (Ռուբեն Ռուբինյանը), ով սովորել է Ստամբուլի այն համալսարանում (Ավելի կոնկրետ՝ 2017-2018 թվականներին՝ Ռուբեն Ռուբինյանը, Հրանտ Դինք հիմնադրամի «Հայաստանի և Թուրքիայի միջև փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում, ուսումնասիրություն է անցկացրել «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC), որը գործում է Թուրքիայի Սաբանջի համալսարանում (Sabancı Üniversitesi), որն իր շրջանավարտներին ուղարկում է աշխարհի տարբեր ծայրեր՝ որպես «ազդեցության գործակալներ»»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան