«Իլհամը հասավ այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք». Սաակաշվիլիի շնորհավորանքն Ալիևին
![]() Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գրառման մեջ ասվում է. «Այսօր ադրբեջանական ժողովրդի և ամբողջ Կովկասի մեծ զավակի՝ Իլհամ Ալիևի ծննդյան օրն է։ Իլհամը հասավ այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք. նա ազատագրեց ադրբեջանական հողերը և հաստատեց խաղաղություն՝ Ադրբեջանը վերածելով համաշխարհային քաղաքականության շատ կարևոր խաղացողի։ Ժամանակակից պատմության մեջ քիչ համաշխարհային առաջնորդներ կարող են պարծենալ նման նվաճումներով։ Կարելի է վստահորեն ասել, որ Իլհամ Հեյդարովիչը ոսկե տառերով է գրել իր անունը պատմության մեջ, և նրան կհիշեն դարեր շարունակ»։ Միխեիլ Սաակաշվիլին արտահայտել է նաև իր հպարտությունը, «որ հնարավորություն է ունեցել ընկերանալու և սերտորեն համագործակցելու նախագահ Ալիևի հետ»։ Վրաստանի նախկին առաջնորդը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «շարունակում է ազնվության և անսասանության օրինակ ծառայել ամբողջ ազգի արժանապատվությունը պաշտպանելու գործում։ Հենց այսպիսին պետք է լինի իսկական առաջնորդը՝ մեկը, ով չի վախենում հակառակվել ռեժիմին և հասնում է արդյունքների»։ «Երկար կյանք նրան և բարգավաճում նրա երկրին»,- մաղթել է Վրաստանի նախկին նախագահը։ Աղբյուրը` Միխեիլ Սաակաշվիլի |

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն (լուսանկար)
2807:36
«Տեսեք՝ ինչ ենք կորցրել». Արեգ Հովհաննիսյան
10803:12
«Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է՝ որպես փիառի գործիք». Արամ Գևորգյան
9502:06
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան
11700:42
«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
9800:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
6500:00
