«Հրոսակախմբով Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել, դա էլ տեսանք»․ Ալիսա Գևորգյան
![]() Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Աթոռում «օդափոխվող» փոխտնօրեն եղբոր մասին Կարեն Դուրգարյանի խոսքը հիշեցրեց 2018-ին իշխանության եկած հեղափոխական պրոլետարիատի հարձակումները Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա: Բանը հասավ նրան, որ 2019 թվականին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Օրբելյանը դատարանի վճռով վերականգնվեց պաշտոնում և աշխատեց մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը։ 2024-ին հրավեր ստացավ ու նշանակվեց New York City Opera-ի գործադիր տնօրեն: Երևանի օպերային թատրոնում Կոնստանտին Օրբելյանի արդյունավետ գործունեության մասին տեղյակ եմ, որովհետև այդ ընթացքում աշխատել եմ այն ժամանակ դեռ գոյություն ունեցող մշակույթի նախարարությունում: Օպերային թատրոնը ներկայում ղեկավարող, ինչքան հասկանում եմ՝ իշխանության սրտի տնօրեն Կարեն Դուրգարյանի գործունեության մասին ոչինչ ասել չեմ կարող: Պատերազմից հետո ես ու համերգային դահլիճներն անհամատեղելի ենք, չեմ հետևել: Մայր Աթոռ հյուրախաղերի մեկնած Օպերային թատրոնի փոխտնօրեն եղբորով հպարտացող տնօրենին լսելուց հետո կարող եմ միայն հետևություններ անել: Աղբյուրը` Ալիսա Գևորգյան |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
