«Եղբայրս փորձել է բարձրանալ, որ կարողանա մի քիչ օդափոխվի». Կարեն Դուրգարյան
![]() «Ես շատ հպարտ եմ, որ նման անձնավորությունը իմ կողքին է ու փորձում է օգտակար լինել թատրոնը զարգացնելու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ թատրոնը 30 տարի քանդվել է այն մարդկանց պատճառով, որոնց ես համարում եմ խուլիգաններ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը՝ մեկնաբանելով իր օգնականի և համատեղության կարգով հորեղբորորդու՝ Վրեժ Դուրգարյանի գործողությունները Մայր Աթոռում: Դուրգարյանը շեշտել է, որ իր օգնականի գործողությունները չի համարում խուլիգանություն. «Եթե ուշադիր եք նայել այդ տեսագրությունը, ապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ: Շատերն ընկել էին հատակին և շատերը նույնիսկ շնչելու հնարավորություն չունեին, որովհետև սեղմված էին, եղբայրս փորձել է բարձրանալ, որ կարողանա մի քիչ օդափոխվի: Նա փորձել է ուղղորդել մարդկանց, որ հանկարծ ոտքերով չգան գետնին ընկած մարդկանց վրա»:,- զարմիկին արդարացրել է Կարեն Դուրգարյանը: Հիշեցնենք, որ Վրեժ Դուրգարյանը դեկտեմբերի 18-ին բարձրացել էր Մայր Աթոռում շիրիմի վրա ու ցուցարարներին ձեռքով ուղղորդում էր Մայր տաճար ներխուժել: |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
