Միլիոններով պարգևավճար կբաժանեն. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «ՊՆ-ում տարեվերջյան պարգևատրումները նոր մեթոդով են անելու։ Կառավարությունն առաջին անգամ գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ ՊՆ քաղաքական, հայեցողական և քաղծառայության պաշտոններ զբաղեցնողները պարգևավճարներ կստանան 2025թ. առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։ Ի տարբերություն վերնախավի՝ քաղծառայողները կպարգեւատրվեն 62-145 հազար դրամով։ «Թուլափայ են տալիս, որ ձեններս դուրս չգա, բայց չեն հասկանում՝ սրանով ավելի են վիրավորում։ Պահումներն էլ հանած՝ 50-90 հազար հազիվ ստանանք։ Դրանց հաշվարկի մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Եթե այնքան փող կա, որ ավելցուկ է տվել՝ բաժանելով չի վերջանում, ուրեմն այնպես հաշվեիք, որ ռախիտի գլխի չնմանվեր՝ վերեւը՝ տռզած, ներքեւը՝ բարակ»,- դժգոհեց մեր աղբյուրը։ Բացի պարգևավճարը, նախարարության ծառայողները մեկ դրույքաչափ էլ 13-րդ աշխատավարձ կստանան՝ 600-700 հազար դրամ։ «Խոպան են եկել, ոտը ոտներին գցած՝ միլիոններ են ստանում։ Բանակի բերնից կտրում՝ իրենց գրպանն են լցնում։ Թե ինչ է կատարվում սահմանին, ինչ վիճակում են դիրքերը, իրենց հետաքրքիր չէ»։ |

«Համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն կատարել քաղաքական պատվեր»․ Մանե Թանդիլյան
3621:00
«Իքնահայեցման թխպամած մտորումներում Սերժ Ռուշանյանը հիշեց իր գիտակրթական մարտական ուղին». Արեգ Սավգուլյան
4620:54
«Երևանի դատավորն արդյո՞ք գործն ուղարկելու է Վճռաբեկ դատարան»․ Ռուբեն Մելիքյան
5720:24
Գագիկ Ծառուկյանի դատավարությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին
6920:12
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
7019:48
Դատարանը եկեղեցուն պատկանող տնից վտարել է կարգալույծ Տեր Թադեին և իր կնոջը
10319:30
