«Տասնյակներով մարդ են բռնել, որ ասեն՝ Վարդան Ղուկասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ»․ Գեղամ Մանուկյան
![]() Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստին ներկա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը երաշխավորություն են ներկայացրել դատարանին՝ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար։ Նրանց է միացել նաև դերասան Լևոն Հարությունյանը: «Մենք ներկայացնում ենք մի ազգային ժողով, որի աչքի առաջ արդեն տևական ժամանակ տեղի են ունենում հանցագործություններ։ Մենք ենք եղել ԱԺ դահլիճում, որտեղ Նիկոլ Փաշինյանն սպառնում էր Վարդան Ղուկասյանին ու նրա դեմ տեղի ունեցավ այդ հարձակումը»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստ ժամանակ իր խոքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Որպես պատգամավոր տեսակցել եմ Հայաստանի տարբեր ժամանակավոր մեկուսարաններում գտնվող խեղճ ու կրակ գյումրեցիներին․ աղբի մեքենայի վարորդ, հավաքարար, հոգեկան խնդիր ունեցող․․․ տասնյակներով բռնել են լոկ ի բանի համար, որ ասեն՝ Վարդան Ղուկասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ Նշենք, որ դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն է ներկայացրել՝ երկարաձգելու կալանքի ժամկետը։ Դատախազի խոսքով՝ հաշվի առնելով զբաղեցրած բարձր պաշտոնն ու ունեցած հեղինակությունը, կարող է անօրինական ազդեցություն ունենալ վկաների վրա։ |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
