10 անշարժ գույք և մոտ 11 մլն դրամ եկամուտ․ Սյունիքի մարզպետի տեղակալի հայտարարագիրը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Սյունիքի մարզպետի տեղակալի Հայկ Հարությունյանի 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և պարզել, թե ինչ ունեցվածքով է նա զբաղեցրել պաշտոնը և ինչ փոփոխություններ են արձանագրվել նրա ֆինանսական վիճակում՝ ներկա դրությամբ։ Հայկ Հարությունյանը Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնն ստանձնել է 2022 թվականի ապրիլի 1-ից։ Հայտարարագրի համաձայն՝ նա ունի ընդհանուր առմամբ շուրջ 10 միավոր անշարժ գույք, որոնց մեջ ընդգրկված են հողամասեր և բնակարաններ Սյունիքի մարզի Կապան համայնքի տարբեր հասցեներում։ Դրանց մի մասը համատեղ սեփականություն է, իսկ մի մասը՝ բաժնային կամ միանձնյա սեփականություն։ Տվյալ տարվա սկզբում առկա 10 միավոր անշարժ գույք։ Ֆինանսական հատվածում հայտարարագրում նշվում է շուրջ 1.2 մլն դրամ կանխիկ միջոց և տարբեր բանկային հաշիվներում ընդհանուր հաշվով շուրջ 1 մլն դրամից ավելի մնացորդ։ Միաժամանակ առկա են նաև վարկային պարտավորություններ՝ մոտ 3.5 մլն դրամ մնացորդով։ 2024 թվականի ընթացքում Սյունիքի մարզպետի աշխատակազմից ստացած աշխատավարձը կազմել է 10 մլն 893 հազար դրամ։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ոչնչացրել են Արցախի Հանրապետության ողջ արխիվը». Գևորգ Դանիելյան
6900:30
«Գյումրիում Նիկոլը Մակրոն խաղացնելու համար 1 միլիոն դոլարանոց համերգ է կազմակերպում». Ռուբեն Մխիթարյան
7400:18
««Վարձու աշխատողի» «Լեքսուս»-ը, թիկնազորն ու «ոտնահարված իրավունքները»». Սամվել Աշոտյան
6800:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում մայիսի 1-2-ը
85Երեկ, 23:48
Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևեր»-ը կուղարկի ԵՄ
106Երեկ, 23:30
Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում
106Երեկ, 22:36
