«Լիբանանում հրադադարը Նեթանյահուի հեղինակությանը լրջագույն հարված կլինի». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Հռետորաբանությունը մի կողմ, սակայն այժմ գրեթե ոչ մի հիմնավոր կասկած չկա առ այն, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կայացել է հենց իրանական կողմի առաջարկած 10 կետերը՝ որպես բանակցությունների համար հիմք, ընդունվելուց հետո։ Նույնիսկ ԱՄՆ-ի բանակցային պատվիրակության ղեկավար, այդ երկրի փոխնախագահ Վենսը, չնայած խոսում է Լիբանանի հարցով կողմերի թյուրընկալման մասին, այսուհանդերձ նշում է, որ Իսրայելը պատրաստ է զսպվածություն դրսևորել Լիբանանում, որպեսզի չխաթարվի բանակցային գործընթացը։ Սրան զուգահեռ Իրանն առայժմ հստակ չի հաստատել բանակցություններին իր մասնակցությունը։ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը (ենթադրաբար գլխավորելու է իրանական բանակցային թիմը) «X»-ում գրել է, որ դեռևս չեն ապահովվել պայմանավորվածությունների երկու կետ՝ հրադադարը Լիբանանում և իրանական ակտիվների ազատումը, ուստի մինչև բանակցությունների սկիզբը դրանք պետք է իրականացվեն։ Հաշվի առնելով Իսրայելում Նեթանյահուի հասցեին քննադատության անխնա ալիքը, Լիբանանում հրադադարը նրա հեղինակությանը լրջագույն հարված կլինի»:
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«էնքան երես չունենաս, որ վերընտրվելու միակ շանսը թողնես թշնամիներ ստեղծելու հույսի՞ն»․ Սուրեն Սահակյան
7401:06
«Ազատ են արձակել, բայց քրեական վարույթ է հարուցվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
11500:33
ՀՀ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կարևորել են օտարերկրյա որդեգրման ոլորտում իրավակարգավորումների կատարելագործումը
180Երեկ, 23:30
Վաղվանից կդադարեցվի Մյասնիկյան - Նորք-Մարաշ ճանապարհի երկկողմանի երթևեկությունը
154Երեկ, 21:12
«Օրենքով գողը» խմբավորման անդամներին հարկադրել է հունիսի 7-ին ՔՊ-ին չընտրել
186Երեկ, 18:54
«Ինչո՞ւ էր 2018-ին և 2021-ին նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին»․ Տիգրան Աբրահամյան
207Երեկ, 17:18
