Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 11 ապրիլի, 2026 թ.

«Վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին»․ Լուսինե Մարտիրոսյան

58
Այսօր, 13:30
«Վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին»․ Լուսինե Մարտիրոսյան

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ, ոչ աշխատանքային օրով, Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին: Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը»։