«Խորհուրդ եմ տալիս Տիգրան Ավինյանին՝ քամուն նշանակել քաղաքապետի տեղակալ»․ Սամվել Հակոբյան
![]() Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Քաղաքային իշխանությունները որևէ ռեալ միջոց չձեռնարկեցին և արդյունավետ աշխատանք չիրականացրեցին սեփական բնակչության առողջությանը զգալի վնաս տվող օդի աղտոտվածության հարցը լուծելու համար, բայց, փառք Աստծո, ունեցանք շատ ուժեղ քամի, որն այդ աղտոտված օդը մեր տարածքից տարավ։ Խորհուրդ եմ տալիս Տիգրան Ավինյանին՝ այս տարվա իրենց նախատեսած հսկայական պարգևավճարները տալ քամուն, կամ քամուն նշանակել քաղաքապետի տեղակալ, որովհետև այդ տեղակալը շատ ավելի լավ տեղակալ է, քան իր մնացած բոլոր տեղակալները»։ Այնուհետև ավագանու ընդդիմադիր անդամը, անդրադառնալով ավտոկայանատեղիների կարմիր գծերի հարցին, նշեց․ «Ավագանու տարեվերջյան նիստի ժամանակ ՔՊ-ն նորից կարմիր գծերի թանկացման նախագիծ է ներկայացնելու՝ 2026-ի համար, ուստի մեր գործողությունն ու առաջարկը հետևյալն է․ բոլոր այն քաղաքական խմբակցություններն ու անհատները, ովքեր համարում են իրենց ընդդիմադիր, չպետք է մասնակցեն տվյալ հարցի քվերակությանը, որպեսզի այդ նոր թանկացած սահմանաչափերը չանցնեն»։ Աղբյուրը` Սամվել Հակոբյան |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
