«Հանրությունը պետք է իմանա՝ հոգևորականի բարեվարքության հետ կապված փաստերի դեպքում որտե՞ղ այդ հարցերը բարձրացնի»․ Նիկոլ Փաշինյան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հետևյալը. «Ըստ էության, ՀՀ-ում հոգևորականի բարեվարքության կանոններ գոյություն չունեն, այսինքն, մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի, հոգևորականն իր ամենօրյա գործունեության և կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի, ընդ որում խոսքը վերաբերում է թե ամուսնացյալ, թե կուսակրոն քահանաներին։ Եպիսկոպոսաց դասը պետք է քննարկի՝ արդյոք պահպանվում է կուսակրոնության ինստիտուտը, թե չէ, եթե պահպանվում է, արդյոք դա պարտադիր պայման է եպիսկոպոս լինելու համար։ Ինչ էլ քննարկի և որոշի հոգևոր դասը՝ կանոնները պետք է հրապարակվեն և հանրությանը հասանելի լինեն, նաև պետք է մեխանիզմներ լինեն՝ այդ բարեվարքության կանոնները պահպանելու և դրանց հետևելու, պետք է հստակ լինի, թե բարեվարքության որ կանոնի խախտումն է, որ բերում է հոգևոր ծառայության հետ անհամատեղելիության, որոնք են, որ կարող են ունենալ ավելի մեղմ հետևանքներ։ Հանրությունը պետք է իմանա, թե որևէ հոգևորականի բարեվարքության հետ կապված կոնկրետ փաստեր ունենալու դեպքում ո՞ր մարմնում կարող է այդ հարցերը բարձրացնել ու ստանալ պատասխաններ»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
