«Տղամարդուն, որն ամեն առավոտ սրտիկ է անում, պետք է արհամարհել»․ Լևոն Հարությունյան
![]() «Այսօր այն մարդուկը, որին մենք տեղ տվեցինք, որ ինքը մեր տեղը որոշումներ կայացնի ու իրեն շրջապատող դրոնիկները, որոնք անընդհատ վերևում թռչում են, ուզում են կրակեն, բայց նույնիսկ այդ կրակելը չգիտեն, տեսեք ինչ են դարձրել Ազգային ժողովը։ Ո՞վ եք դուք։ Անուններ չեմ ուզում տալ, բայց իրենք արդեն պիտի վերածվեն արհամարհանքի»,- 24TV-ի եթերում ասել է դերասան Լևոն Հարությունյանը։ «Տղամարդը, որ ամեն առավոտ որոշումներ է կայացնում, սրտիկ անում, ու մի ամբողջ ազգ քննարկում է այն... չէ՛, ժողովո՛ւրդ, արհամարհե՛ք, իրենք արդեն արժանի են դրան։ Իրա ոչ մի բառին պիտի նշանակություն չտրվի, դրանից հետո ինքն իրեն կհասցնի կողքից նայել, թե ով է ինքն այսօր։ Իրեն թվում է, թե ինքը հաղթած է, լուրջ մեղք ա ինքը, արհամարհեք ու ինքը կհասկանա, որ այդ սրտիկից, այդ ծակից այն կողմ դատարկություն է»,- հավելել է դերասանը՝ խոսելով վարչապետի մասին։ Հարությունյանը նաև ասել է, թե ինչն է իրեն անհանգստացնում. «Այսօր մեզ չարացրել են իրար դեմ, բաժանել. ուզում եմ հասկանալ՝ ո՞նց եղավ, որ սենց եղավ, այսինքն մեր մեջ կար, բայց թաքնվա՞ծ էր, թե՞․․․ ես մի բանից եմ վախենում, ինձ համար դա սարսափելի է․ ես վախենում եմ, որ մի հատ կետ գա, որ ես էլ ծախվեմ»։ |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
