Երևան`   -2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

«Սա քաղաքական օրակարգ չէ, հիմնահարցերից շեղող բազմասերիանոց շոու է». Ոսկան Սարգսյան

67
Այսօր, 03:12
«Սա քաղաքական օրակարգ չէ, հիմնահարցերից շեղող բազմասերիանոց շոու է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի հիմնախնդիրները շատ են՝ արտաքին կուրսի անորոշությունը, Հայաստանում տնտեսական զարգացման մոդելի բացակայությունը, քաղաքական և իրավական դաշտերի չկայացվածությունը, իշխանության բոլոր ճյուղերի ղեկավարումը մեկ անձի ձեռքում կենտրոնացումը, պատերազմի ավարտից 5 տարի անց Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր չկնքելը, 2020-ից հետո Հայաստանի սահմանաերձ տարածքների ավելի քան 200կմ-ի օկուպացիան, Բաքվում հայ գերիներին որպես հանցագործներ դատելը, Հայաստանում թմրամոլության, խաղամոլության, հարբեցողության ծաղկումը, գաղափարական, մշակութային դեգրադացիան և այլն։ Հայաստանի քաղաքական դաշտը, հանրությունը․լրատվամիջոցերը փոխանակ այդ խնդիրները, դրանց հնարավոր լուծումները քննարկեն, քննարկում են, թե Նիկոլ Փաշինյանն այս կիրակի որ եկեղեցում պատարագի մասնակցեց, քանի մարզպետ, քաղաքապետ Հայաստանի տարբեր տեղերից պատարագի բերման ենթարկվեց, հերթական շուռ եկած քահանան պատարագին ինչպես զեղչեց կաթողիկոսի անունը։ Սա քաղաքական օրակարգ չէ, հիմնահարցերից շեղող բազմասերիանոց շոու է։ Այսպես էլ գնում եք խորհրդարանական ընտրությունների, որ ժողովուրդը ձեզ քվե տա։ Քվե տա, որ ի՞նչ անեք, ևս 5 տարի Նիկոլ Փաշինյան քննադատեք՝ իրավիճակ փոխելու նպատակով գործելու փոխարե՞ն»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան