«Ես կլինեմ ազատության մեջ այն ժամանակ, երբ մեղադրողներն ընդունեն, որ սա շինծու գործ է». Արթուր Սարգսյան
![]() «Դեկտեմբերի 1-ին իմ խափանման միջոցը փոխվել է: Անկեղծ ասեմ՝ այդ որոշումից հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել: Իհարկե, ուրախացել են իմ ծնողները, երեխաները, կինը, բայց իմ կյանքում ոչինչ չի փոխվել, որովհետև առաջին օրվանից ասել ենք՝ մենք ընդհանրապես այստեղ ինչ գործ ունենք: Այստեղ խնդիրը ոչ թե ընտանիքի կողքին, ազատության մեջ լինելն է, այլ արդարությունն է»,- «Սրբազան պայքար» շարժման գործով դատական հերթական նիստի ժամանակ ասել է գործով անցնող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը: Նա ընդգծել է, որ 18 արդարներ մեղադրվում են նույն մեղադրանքով, որոնցից 3-ը գտնվում են կալանավայրում, մի քանի հոգի տնային կալանքում, մի քանի հոգի էլ ազատության մեջ: «Սա որտեղից որ կառավարվում է, կառավարիչները խառնվել են, էլ չգիտեն՝ ոնց կառավարեն: Կամ 18-ս պետք է լինենք կալանքի տակ, կամ էլ՝ բոլորս ազատության մեջ: Ես կլինեմ իմ հոգով ու սրտով ազատության մեջ այն ժամանակ, երբ որ մեղադրողները ընդունեն, որ սա շինծու գործ է եղել, և իրենք ու քննիչները այդ գործը տարել են առաջ»,- հավելել է նա: |

«Հարկատուների գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա»․ Վահագն Սարոյան
2017:18
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Թուրքիայի հարավ-արևելքից
6916:59
ՑԱՀԱԼ-ը հայտնել է Իրանի դեմ համաժամանակյա հարվածների շարք սկսելու մասին
9516:17
«Չենք կոտրվում, պայքարը շարունակվում է»․ Վահագն Չախալյանն ուղերձ է հղել
8815:48
«Նրանց ծերունական զառամախտը մի տեսակ ներքին պատկառանք է ներշնչում»․ Արեգ Սավգուլյան
6115:30
«Մնում ա՝ Նիկոլիս բախտն էլ բացվի»․ Արգիշտի Կիվիրյան
12514:54
