«Սպանության հետ կապ չունեմ. մեղադրանքը չեմ ընդունում». Գևորգ Հարությունյան
![]() «Շատ մանրամասներ այս նիստին դեռ չեմ բարձրաձայնի, բայց հայտարարությունս այն է, որ սպանությունների հետ ես կապ չունեմ: Ասեմ խի. ամեն ինչը արել եմ վախից ելնելով, էսքան ամիս էլ անցել ա, չեմ ուզում մեղքի տակ մտնել»,- Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստին ասել է մեղադրյալ Գևորգ Հարությունյանը: Նա հավելել է. «Մեղադրանքը չեմ ընդունում: Մանրամասները մյուս դատական նիստերին կբարձրաձայնեմ»: Հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը: Նրա հետ սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն էր ու դեպքի պահին նրա հետ էր: Գործով մեղադրյալներն են Գևորգ Հարությունյանն ու Նարեկ Օհանյանը: Գևորգ Հարությունյանը սկզբում խոստովանել էր, որ ինքն է կատարել սպանությունը: |

«Ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը»․ Գառնիկ Դանիելյան
6115:12
«Նախագծով առաջարկել եմ, որ թոշակառուները, եթե չունեն եկամտի այլ աղբյուր, չկարողանան խաղալ»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
6414:36
«Աածշնիկ Ա.Հ-ն է. թե ինչ եղավ հետո, դիտեք տեսանյութում». Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
8714:30
«Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը». Լուսինե Մարտիրոսյան
7414:00
«Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է երիտասարդներին». Արման Թաթոյան
8413:54
«Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել»․ Նարեկ Կարապետյան
7413:48
