ՆԱՏՕ-ն Մալաթիայում տեղակայել է Patriot ՀՕՊ համակարգ
![]() Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարավում տեղակայել է հակաօդային պաշտպանության Patriot համակարգ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Թուրքիայի զինված ուժերը վճռական են՝ ապահովելու երկրի և քաղաքացիների անվտանգությունը։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ մեր սահմանների և օդային տարածքի անվտանգության ապահովման համար, ինչպես նաև իրականացվում են խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի և մեր դաշնակիցների հետ»։ Դրա հետ մեկտեղ նշվել է, որ Թուրքիայի կողմից ձեռնարկված միջոցառումներին զուգահեռ ՆԱՏՕ-ի կողմից ուժեղացվել են օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները։ Այդ շրջանակում Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանը աջակցելու նպատակով Patriot համակարգերից մեկը տեղակայվել է Մալաթիա նահանգում։ Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ Թուրքիան շարունակելու է ՆԱՏՕ-ի և դաշնակիցների հետ համագործակցության և խորհրդակցությունների շրջանակում գնահատել զարգացումները և ջանքեր գործադրել տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման համար,- գրում է «Էրմենիհաբեր»-ը: |

«Ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը»․ Գառնիկ Դանիելյան
6115:12
«Նախագծով առաջարկել եմ, որ թոշակառուները, եթե չունեն եկամտի այլ աղբյուր, չկարողանան խաղալ»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
6414:36
«Աածշնիկ Ա.Հ-ն է. թե ինչ եղավ հետո, դիտեք տեսանյութում». Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
8714:30
«Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը». Լուսինե Մարտիրոսյան
7414:00
«Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է երիտասարդներին». Արման Թաթոյան
8413:54
«Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել»․ Նարեկ Կարապետյան
7413:48
