«Միջազգային հանրությունը չի գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը». Փիթ Հեգսեթ
![]() Փենթագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը կարծում է, որ միջազգային հանրությունը չի գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ կանխելու քաղաքացիական զոհերի թիվը Վաշինգթոնի կողմից սանձազերծված հակամարտություններում։ «Ոչ մի երկիր ավելի մեծ նախազգուշական միջոցներ չի ձեռնարկում, քան Միացյալ Նահանգները՝ ապահովելու համար, որ քաղաքացիական անձինք չդառնան թիրախ։ Անկեղծ ասած, դա բավարար չափով չի գնահատվում», - պնդել է նա մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական անձանց զոհերի թիվը կանխելու միջոցառումները, այդ թվում՝ Իրանի Մինաբ քաղաքում օրիորդաց տարրական դպրոցի վրա հարվածի լույսի ներքո։ «Երբ տեղի է ունենում մի բան, որը պահանջում է հետաքննություն, մենք կհետաքննենք։ Բաց աղբյուրները ճիշտ գործիք չեն որոշելու համար, թե արդյոք ինչ-որ բան տեղի է ունեցել, թե ոչ: Մենք այս իրադարձություններին շատ, շատ լուրջ ենք վերաբերվում։ Եվ մենք մանրակրկիտ հետաքննում ենք դրանք, ինչը ժամանակ է պահանջում», - վստահեցրել է նախարարը։ Ավելին, նա մեղադրել է Իրանին բնակելի տարածքներում հրթիռներ տեղակայելու և այլ երկրներում քաղաքացիական անձանց թիրախավորելու համար։ «Նրանք հրթիռներ են արձակում դպրոցներից և հիվանդանոցներից՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական անձանց։ Ահա թե ինչպես են պայքարում ահաբեկչական ռեժիմները. նրանք թիրախավորում են քաղաքացիական անձանց։ Մենք դա չենք անում», - պնդել է Հեգսեթը։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
