Սրբուհի Գալյանը՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդու մասնակցությամբ ծեծի մասին
![]() Զորական գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ լրագրողները հարց ուղղեցին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, թե ինչո՞ւ է մինչ այժմ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալը պաշտոնավարում։ «Քանի դեռ չեն ստացվել տվյալներ, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ-որ կերպ ազդել է նախաքննության վրա կամ փորձել է ինչ-որ պայմաններ ստեղծել, որ որդին ավելի լավ պայմաններում խափանման միջոցը կրի, մենք չենք դիտարկել պաշտոնավարման դադարեցման հարցը։ Եթե և երբ ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակականության հետ, մենք այդ հարցը կքննարկենք։ Եթե մենք անմիջապես կասեցնեինք նրա լիազորությունները, մեզ կմեղադրեին, որ մենք ուղղակի հաշվեհարդար ենք փորձում տեսնել»,- ասաց Սրբուհի Գալյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ծեծի ենթարկող անչափահասներից մեկն «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդին է: |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
