Իսրայելի հարվածի հետևանքով ավերվել է Ռուսաստանի մշակույթի տան շենքը Լիբանանում
802
Երկուշաբթի, 09 մարտի, 2026 թ., 23:11
![]() «Ռոսսոտրուդնիչեստվոն» հայտնել է Լիբանանի Նաբաթիե քաղաքում Ռուսաստանի մշակույթի տան շենքի ավերման մասին՝ Իսրայելի ռազմական հարվածի հետևանքով։ Ռուսական տան տնօրենը ողջ է։ Հայտարարության համաձայն՝ Նաբաթիեում գտնվող Ռուսաստանի մշակույթի տանը որևէ ռազմական գործողություն տեղի չի ունեցել։ «Հարվածը չհրահրված էր։ Մենք դրա ավերումը համարում ենք չհրահրված ագրեսիայի ակտ», - հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվոն»։ Իսրայելի ուժերն անցյալ շաբաթ Լիբանանում հարվածել են 700 թիրախի, այդ թվում 120-ը՝ նախորդ օրը։ Իսրայելի պաշտոնյաները համարում են, որ սպանել են «Հեզբոլլահ»-ի և այլ զինված խմբավորումների ավելի քան 300 անդամի։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
