Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ.

Ծեծի ենթարկող անչափահասներից մեկն «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդին է

203
Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ., 10:24
Ծեծի ենթարկող անչափահասներից մեկն «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդին է

Տավուշի Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային։ Տեսանյութը, որը նկարահանվել է ծեծկռտուքի մասնակից անչափահասների կողմից, տարածում է գտել սոցցանցերում։

ՀՀ քննչական կոմիտեից «Արմենիա Սպուտնիկ»-ին հայտնել են, որ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Ըստ տեղեկությունների՝ ծեծի ենթարկող անչափահասներից մեկը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է եղել: