«Առողջության ապահովագրությունն իրականացնելուն նախապատրաստվող նախարարությունն աշխատողներ չունի»․ Անուշ Պողոսյան
![]() «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Չստեղծված հիմնադրամ, արդեն հավաքվող կադրեր — welcome to Armenian planning Պարզվում է՝ հունվարի 1-ից գործարկվելիք Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը իրականացնելուն նախապատրաստվող առողջապահության նախարարությունը… աշխատողներ չունի։ Այո, ճիշտ եք կարդում․ նախարարությունը հայտարարում է մրցույթ գրեթե ամբողջ նախարարություն կազմելու համար՝ հրավիրելով մասնագետների հետևյալ ուղղություններով. Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատու Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խորհրդատու Մարկետինգային գործառույթների խորհրդատու Ֆինանսավորման ապահովման հարցերի խորհրդատու Իրավական հարցերով խորհրդատու Կոմունիկացիոն կենտրոնի կառավարման խորհրդատու Ռիսկերի կառավարման խորհրդատու ՏՏ նախագծերի կառավարման խորհրդատու Կոմունիկացիոն կենտրոնի ձևավորման և ներդրման խորհրդատու Գործառութային նախագծերի կառավարման խորհրդատու Պայմանագրերի կատարման վերահսկողության խորհրդատու Ծառայությունների փաթեթի ուսուցման և զարգացման խմբի ղեկավար Պայմանագրերի դիտարկման և գնահատման խմբի ղեկավար Ծառայությունների փաթեթի ուսուցման և զարգացման մասնագետ Պայմանագրերի դիտարկման և գնահատման մասնագետ Եվ այստեղ շատ բնական հարց է առաջանում․ իսկ ինչո՞վ են զբաղվում նախարարության վարչությունները, ՊԱԳ-ը և մյուս ստորաբաժանումները։ Թե՞ առողջապահության նախարարությունը այլևս զբաղված է չստեղծված ապահովագրական հիմնադրամի համար աշխատակիցներ ընտրելով՝ նախօրոք ձևավորելով ապագա կառույցը։ Հ․Գ․ Սիրելի ՊԱԳ-ի գործընկերներ, եթե աշխատանք եք փնտրում, շտապեք։ Տեմպերը նայելով՝ շուտով դուք էլ կարող եք հայտնվել «կադրային օպտիմալացման» ցանկում»։ Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

«Մի բան էն չի էս տեսարանի մեջ»․ Շպռոտ (տեսանյութ)
5613:00
«Անհույս է մտածելը, որ քաղաքային 9%-անոց «իշխանությունը» մտածելու է ձեր մասին»․ Գևորգ Ստեփանյան
5412:42
«Բժիշկը ցուցել է վիրահատական շտապ միջամտություն»․ Նարեկ Սամսոնյան
6012:24
«Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել Սրբազան
6211:48
«Սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ»․ Տաթևիկ Հայրապետյան
5511:30
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտը՝ ռուսական հարվածից հետո (լուսանկար)
12111:27
