Ադրբեջանն ու Կատարն ամրապնդում են համագործակցությունը
![]() Նոյեմբերի 24-25-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Կատարի կառավարությունների միջև համատեղ տնտեսական, առևտրային և տեխնիկական հանձնաժողովի չորրորդ նիստը, ինչպես նաև Ադրբեջան-Կատար համատեղ գործարար խորհրդի առաջին նիստը։ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառումներին մասնակցելու համար Կատար է ժամանել հանձնաժողովի ադրբեջանցի համանախագահ, արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ։ Նոյեմբերի 24-ին Քամալադին Հեյդարովը հանդիպել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ Թանիի հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի «իմաստուն և հեռատես քաղաքականության շնորհիվ» երկու երկրների միջև բազմակողմանի կապերը անընդհատ ընդլայնվում են։ |

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
155Երեկ, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
119Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
17727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
15127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
14227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
13227.10.2026, 10:12
