Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը 69 866 է
![]() Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 47 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում: Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 31 տեղական զանգվածային լրատվության միջոցներ (209 ներկայացուցիչ): Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն, որից երկուսը՝ համատեղ (233 ներկայացուցիչ)։ Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։ Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am։ Այս մասին հայտնում է ԿԸՀ–ն։ |

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
12212:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
10511:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
112Երեկ, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
107Երեկ, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
114Երեկ, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
117Երեկ, 12:30
