«Հայաստանը սարքել են աբսուրդի երկիր»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը սարքել են աբսուրդի երկիր։ Մոտ 15 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի իշխանությունն ավելի է մեծացնում վարկային բեռը, նոր վարկեր է վերցնում, որ պետական կառավարման ուռճացած ապարատ պահի, պետական պաշտոնյաներին իրենց անարդյունավետ աշխատանքի համար ճոխ պարգևավճարներ բաժանի։ Նախարարները, ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմը, մարզպետարանները, պետական տարբեր ծառայություններ, գերատեսչություններ ի՞նչ արդյունավետ աշխատանք, ձեռքբերումներ ունեն, որ պետական բյուջեից անխնա պարգևատրվում են։ Սա դասական քաղաքական կոռուպցիա է, պետական բյուջեն մսխելու միջոց։ Մարզպետարանները պետական կառավարման ավելորդ, միջնորդ օղակներ են, խոշոր համայնքները պետք է անմիջական հաղորդակցվեն կառավարության հետ, փոքրիկ Հայաստանը Ռուսաստանի նման վիթխարի տարածք չունի, որ տեղերում նահանգապետարաններ ունենա։ Իբր հանրակրթական դպրոցների տնօրենները չէին կարողանում դպրոցները ղեկավարել, տնօրեններից զատ ․ մտցրել են դպրոցների 2-րդ տնօրենների՝ վարչատնտեսական մասի համակարգողների պաշտոններ։ Հարկային տեռորով մանր ու միջին բիզնեսից հարկեր են քերթում, որ պետական կառավարման հսկա ապարատը կյանքը վայելի։ Ու այս անհեթեթ վիճակի մասին խոսող չկա»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
