«Էդ թղթում գրված է, իբր ես պլանավորում եմ 150-200 հազար հոգի գերեվարել Ադրբեջանից, 40-50 կմ խորանալ Թուրքիայի տարածք». Բագրատ Սրբազան
![]() Այսօր դատական նիստի ավարտին իր ելույթում Բագրատ Սրբազանը բացահայտումներ կատարեց. «Գուցե ես հիմա նախաքննական գաղտնիք եմ բացում, բայց պիտի ասեմ՝ ի՞նձ ինչ՝ գաղտնիք է, թե չէ: Հարգարժան դատավո′ր, ձեզ շրջանցել են, ինձ ու Լիդիա Մանթաշյանին կանչել են Քննչական կոմիտե, որ ծածկադմփոց անեն խայտառակ հայտարարությունը: Այն տեսքտը, որի վրա գրված է, թե իմ ձեռքով է գրված, ոչ իմ ձեռքով է գրված, ոչ էլ ես գիտեմ, թե որտեղից է եկել: Ես ողջամիտ կասկած ունեմ, որ իրենք են սարքել և դրել մեր պահարաններում կամ մեկ այլ տեղ: Այդ թուղթը կարդալուց հետո, եթե իրոք ես գրած լինեի, ինձ պետք էր ոչ թե կալանավայր ուղարկել, այլ հոգեբուժարան, որ ինձ հետևեն, որ ես այդ արարքները չգործեմ: Միայն մեկ տվյալ կասեմ՝ էդ թղթում գրված է, որ ես պլանավորում եմ 150-200 հազար հոգի գերեվարել Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից: Ես պլանավորում եմ 40-50 կմ խորանալ Թուրքիայի տարածք և 24 ժամ անդադար ռմբակոծել: Հիմա սա հոգեկան խանգարում ուենցած մարդու գրվածք չէ՞, ես մի բառ չեմ չափազանցնում: Եվ ձեր ՔԿ ղեկավարն ասում է՝ իմ ձեռքով գրված ահաբեկչական պլանավորում: Դե բե′ր, փաստի′, առանց ձեռագրաբանական փորձաքննության ինչպե՞ս եք մարդկանց դատում, վերագրում արարք, որը նա չի կատարել»: |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
