«Ընտրակաշառքի և բարեգործական արգելքի խախտման փորձերը կարժանանան իրավական գնահատականի»․ հայտարարություն
245
Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ., 13:30
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք ընտրության ողջ գործընթացի նկատմամբ։ Կոմիտեն զգուշացնում է, որ լինելու է հետևողական և անզիջում ընտրական օրենսդրության պահպանման հարցում։ Մասնավորապես՝ ընտրական քարոզչության ընթացքում որևէ անձի կամ կառույցի կողմից բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում զերծ մնալ նմանատիպ անօրինական գործողություններից և ցանկացած խախտման դեպքի մասին անմիջապես հաղորդել իրավապահ մարմիններին։ Աղբյուրը` Հակակոռուպցիոն կոմիտե |

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
12212:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
10511:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
112Երեկ, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
107Երեկ, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
114Երեկ, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
117Երեկ, 12:30
