Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել
![]() Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի վերաբերյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերության միջև 2007 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու թիվ 863-171 պայմանագիրը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40.900 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվում է «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերությանը: Գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ, ի թիվս այլնի, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականի հունիսի 20-ին՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին, նշված հասցեում ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինությունը: Կադաստրային գործում բացակայում են շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող՝ շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները: Հեղուշ Գալստյանին կառուցապատման իրավունքով պատկանող՝ 0.48 հա (Դրախտիկ 1-ին փողոց 97 հասցե) և 0.74 հա մակերեսով հողամասերի միավորման արդյունքում առաջացած՝ 1.22 հա հողամասին տրվում է «Գեղարքունիքի մարզ, Շողակաթ համայնք, գյուղ Դրախտիկ, 1-ին փողոց, 97 հասցեն»: Քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա՝ 2018 թվականի հունվարի 19-ին վերոնշյալ հասցեով գրանցվում է Հեղուշ Գալստյանի կառուցապատման իրավունքը 1.195 հա հողամասի նկատմամբ, տրվում է պետական գրանցման վկայական: Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունը և ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) տրամադրելու պահին՝ 2017 թվականի հունվարի 22-ին, նշված հասցեում ինքնակամ կառուցված են եղել վերոնշյալ փաստաթղթերով կառուցման ենթակա շինությունները: Այսպիսով, Դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է՝ 2010 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինքնակամ կառուցված 5 քմ շինության առկայության պայմաններում տրամադրել են ճարտարապետահատակագծային առաջադրանք. Ուսումնասիրության արդյունքներով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
21900:18
Պարգևներ են հանձնվել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
144Երեկ, 17:06
Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
111Երեկ, 10:24
Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանին առնչվող քրեական վարույթի մասին
14724.06.2026, 13:24
Դավիթ Խուդաթյանն ու Ուրալօղլուն քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները
17523.06.2026, 18:30
Քննչական կոմիտեն՝ Իշխան Սաղաթելյանին առնչվող քրեական վարույթի մասին
17323.06.2026, 15:30
