Կալլասը հայտարարել է, որ 4 երկիր կանդամակցի ԵՄ-ին մինչև 2030 թվականը
![]() Ալբանիան, Մոլդովան, Ուկրաինան և Մոնտենեգրոն կարող են ավարտել Եվրոմիությանն անդամակցելու գործընթացը մինչև 2030 թվականը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է TASS-ը։ «Մենք ԵՄ-ին անդամակցելը մինչև 2030 թվականը համարում ենք իրատեսական նպատակ նոր երկրների համար»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Ուկրաինայի համար նման քայլը կարող է նաև ծառայել՝ որպես «կարևոր անվտանգության երաշխիք»։ Նույն միջոցառման ժամանակ ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Եվրոհանձնաժողովը կենտրոնանում է Մոնտենեգրոյի դիրքորոշման վրա՝ անդամակցության բանակցությունները 2026 թվականին ավարտելու հարցում։ Նրա խոսքով՝ Ալբանիան նախատեսում է այս քայլն ավարտել մինչև 2027 թվականը, մինչդեռ Ուկրաինան և Մոլդովան նախատեսում են դա անել մինչև 2028 թվականը։ Հոկտեմբերի 14-ին Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ենթադրել է, որ Մոնտենեգրոն կարող է միանալ ԵՄ-ին 2028 թվականին, քանի որ այն ներկայում առաջինն է թեկնածու երկրների շարքում։ |

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
155Երեկ, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
119Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
17727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
15127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
14227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
13227.10.2026, 10:12
