«ՀայաՔվե»-ն Հովհաննավանքի ծեսի վերաբերյալ հաղորդում ներկայացրեց
![]() «ՀայաՔվե»-ն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր դատախազություն՝ Հովհաննավանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված ծեսի վերաբերյալ։ «Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը երեկ փաստացի արդեն հաղորդում է տվել հանցագործության մասին, որտեղ Մայր Աթոռը հանդիսանում է տուժող կողմ, որովհետև նրան պատկանող վանական համալիրը բռնությամբ բռնազավթվել է, օգտագործվել է ոչ նպատակային, խաթարվել է հավատացյալների կրոնական իրավունքները, և այս բոլորը միասին՝ առերևույթ համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 209 և 441 հոդվածնրով նկարագրված հանցանքներին։ Ուստի մենք այսօր ներկայացնում ենք հաղորդում հանցագործության մասին, որտեղ այդ ամեն ինչը մանրամասն նկարագրված է, բոլոր փաստերը՝ շարադրված»,- իր խոսքում ասել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ «Ավելին, Սահմանադրությամբ մեր եկեղեցին ունի պետության կողմից երաշխավորված բացառիկ իրավունքներ, իսկ տվյալ դեպքում մենք գործ ունենք այն բանի հետ, որ պետությունը, փոխանակ երաշխավորի այդ իրավունքները, ամենագռեհիկ, կոպիտ կերպով, պետական բարձրագույն պաշտոնատար անձի ձեռքերով խախտվում է դրանք»,- հավելել է Ավետիք Չալաբյան։ |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
