ՄՍԾ պաշտոնատար անձը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողը մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալու և ընտանեկան նպաստ ստանալու վերաբերյալ արձանագրություններում մի շարք անձանց բնակության վայրի, կոմունալ-կենցաղային պայմանների մասին կեղծ տեղեկություններ ներառելով, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելու եղանակով վերջիններիս դարձրել է ընտանեկան նպաստի շահառուներ, որի դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել: Կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք և լիովին ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքն ու 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը: Կաշառք տալու հետևանքով շահառուներին որպես նպաստ փոխանցված գումարներն ամբողջությամբ հատուցվել են նրանց կողմից: Կաշառք տված անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
