2 տարեկան Դավիդը՝ «Դյուցազնագրքի» ռեկորդակիր
440
Ուրբաթ, 17 հոկտեմբերի, 2025 թ., 13:18
![]() 2 տարեկան Դավիդ Գասպարյանը «Դյուցազնագիրք»-ում ռեկորդ է սահմանել։ Փոքրիկ դյուցազնը հրել և քաշել է մոտ 210 կիլոգրամ կշռող կցորդիչը։ «Դավիդս 13 կիլոգրամ է կշռում և 210 կգ-անոց կցորդը նրա համար բավականին լուջ քաշ է։ Ամենօրյա զբոսանքի ժամանակ բալիկս ուշադրություն էր դարձնում կցորդին, մոտենում էր, քաշում, հրում, ու որոշեցի, որ պետք է նկարենք։ Նկարեցինք, տեսանք, որ բավականին հեշտ է քաշում ու հրում։ Մենք դիմեցինք «Դյուցազնագիրք» դյուցազունների ասեցիացիա, և սա եղավ որդուս 2-րդ ռեկորդը»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է փոքրիկ դյուցազնի մայրը՝ Ռիմա Կարապետյանը։ Ինչպես նշել է փոքրիկի մայրը, Դավիդը դեռ 11 ամսականում կարողացել էր ձեռքերով հրել 60 կգ կշռող իր մանկական ավտոմեքենան՝ անցնելով 17 մետր 30 սմ տարածք, որը եղել է նրա առաջին նվաճումը։ |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
