Արամուսում սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
![]() ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով: ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս-ի և Գ.Ղ-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են: Այնուհետև, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թ.Հ-ն, առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո, Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ-ի և Մ.Հ-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ-ն հափշտակել է Վ.Մ-ին պատկանող ավտոմեքենան: Նույն օրը Թ.Հ-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք: Որոշում է կայացվել քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու մասին: Ստեղծվել է քննչական խումբ։ Թ.Հ-ին պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում: Թ.Հ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը): Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։ Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները»․ ՆԳՆ
125Երեկ, 15:36
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
107Երեկ, 14:30
Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ին կայացված որոշումները
148Երեկ, 11:18
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ
245Երեկ, 10:17
Նիկոլ Փաշինյանը զանգահարել ու շնորհավորել է Էրդողանին
19402.06.2026, 23:48
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
13702.06.2026, 13:06
