Վաղարշապատի ընտրություններում առաջադրվել է 9 քաղաքական ուժ
![]() ԿԸՀ-ն հայտնում է․ «Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։ Նրանցից թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9-ը։ Դրանք են՝ «Հայրենիք» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը։ «Ժառանգություն» կուսակցությունը «Ազգային առաջընթաց» կուսակցությունը «Հանրապետություն» կուսակցությունը «Համահայկական ճակատ» կուսակցությունը Առաջադրման փաստաթղթեր ներկայացրած սուբյեկտների գրանցումն իրականացնելու է թիվ 14 ԸԸՀ-ն՝ հոկտեմբերի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Գրանցված կուսակցություններին(դաշինքին) հերթական համարներ են տրամադրվելու հոկտեմբերի 18-ի ԿԸՀ նիստում՝ վիճակահանությամբ»։ |

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
12212:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
10511:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
112Երեկ, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
107Երեկ, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
114Երեկ, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
117Երեկ, 12:30
