ՀՀ ԱԳՆ-ի ցավակցությունը կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ
264
Կիրակի, 12 հոկտեմբերի, 2025 թ., 18:42
![]() ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ «Մենք միանում ենք Կատարի բարեկամ կառավարությանը և ժողովրդին՝ արտահայտելով մեր ցավակցությունը Եգիպտոսում տեղի ունեցած վթարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ և մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում»,-ասված է Հայաստանի արտգործնախարարության ցավակցական ուղերձում։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին Շարմ էլ Շեյխում (Եգիպտոս) Գազայում հրադադարի վերաբերյալ բանակցություններին մասնակցող Կատարի պատվիրակության երեք անդամները մահացել են ավտովթարից, իսկ ևս երկուսը վիրավորվել։ |

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
12212:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
10511:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
112Երեկ, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
107Երեկ, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
114Երեկ, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
117Երեկ, 12:30
