Դատարանից փախչելուց հետո Բորիս Ավագյանը թաքնվում է Սանկտ Պետերբուրգի հայկական հյուպատոսարանում
![]() Սանկտ Պետերբուրգի դատարանում սեպտեմբերի 23-ին պետք է որոշվեր նախկին բարձրաստիճան պաշտոնյա Բորիս Ավագյանի խափանման միջոցը։ Սակայն դատական նիստից առաջ նա, ըստ հաղորդումների, խնդրել է դուրս գալ ծխելու և փախուստի է դիմել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա թաքնվում է Հայաստանի հյուպատոսարանում՝ Սանկտ Պետերբուրգում՝ Վասիլևսկի կղզում։ Քանի որ հյուպատոսարանը համարվում է օտար պետության տարածք, ռուսական իրավապահները չեն կարող մուտք գործել առանց դիվանագիտական համաձայնության։ 2025թ․ օգոստոսին նա պայմանագիր էր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ՝ մասնակցելու ռազմական գործողություններին Ուկրաինայում, ինչի արդյունքում քրեական գործի վարույթը ժամանակավորապես դադարեցվել էր։ Ավելի ուշ նա խզել է պայմանագիրը, և գործի քննությունը վերսկսվել է։ Նա ՌԴ-ում նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Ռոսռեեստրի Սանկտ Պետերբուրգի վարչությունում և Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի մաքսային բրոքերային ընկերությունում: Ի դեպ, Ավագյանը հետախուզվում է Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
